ecaHack Yerevan-ին գրանցվելու վերջնաժամկետը երկարաձգվել է

Երևանում կայանալիք ecaHack-ին թիմերի գրանցման վերջնաժամկետը հուլիսի 10-ից տեղափոխվել է հուլիսի 17: Եթե չեք հասցրել ներկայացնել Ձեր նախագիծը, ապա շտապե'ք գրանցվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

 

Հիշեցնում ենք, որ մրցույթին կարող են մասնակցել առավելագույնը 10 թիմ՝ յուրաքանչյուրում առավելագույնը երեք հոգի: Ներկայումս ընտրված թիմերն արդեն տեղեկացվել են, և աշխատում են իրենց նախագծերի վրա՝ նախքան հուլիսի 27-ին կայանալիք հաքաթոնը:

 

Հաքաթոնի մասնակից թիմերի վերջնական ցուցակը կհրապարակվի հուլիսի 18-ին: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու կամ Ձեր թիմը գրանցելու համար այցելե'ք հաքաթոնի պաշտոնական կայք՝ http://eca.hackathon.am: