Էմլաբ ԵԿԱ-ն հայտարարում է Անդրոիդ հենքով հավելվածների ծրագրավորման կուրս

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան հայտարարում է Անդրոիդ հենքով հավելվածների ծրագրավորման ամբողջական կուրս: Այն կներառի հատուկ

դասընթացներ, որոնք կանցկացվեն հրավիրված լավագույն մասնագետների կողմից, ինչպես 

նաև պրակտիկ մաս` իրական հավելվածների նախագծում:

Եթե Դուք տիրապետում եք Java-ի և Eclipse-ի 

հիմնական գիտելիքներին և ցանկանում եք առավել խորն ուսումնասիրել 

ամենապահանջված մասնագիտություններից մեկը` Անդրոիդ ծրագրավորումը,

 ապա շտապե'ք գրանցվել և մասնակցել այս բացառիկ ծրագրին:

Մասնակցելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info@mlab.am էլ. հասցեին:

 Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Android program:

Ծրագրի ամսավճարը կազմում է 25.000 դրամ:

Ծրագիրը մեկնարկը` Օգոստոսի 5-ից, տևողությունը՝ 4 ամիս:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 50 98 76 հեռախոսահամարով

ամեն աշխատանքային օր, ժամը 10:00-ից 19:00-ը: